Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաևի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևի հետ:
ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:
Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու և հակամարտության մի կողմին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ:
Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանային կայունության և անվտանգության միակ երաշխավորներն են:
Ղրղզական Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարները ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...