«Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ
«Արցախի խնդիրը մարդու տարրական իրավունքների խնդիր է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Այստեղ ո՛չ տնտեսական հարց է, ո՛չ կրոնական, ո՛չ հողային, տարրական մարդու իրավունքների հարց է: Մենք միշտ օրհնել ենք մեր ժողովրդին և մեր հայրենիքի պաշտպաններին, որոնք մեր խաղաղության, անվտանգության երաշխավորն են, թող այսօր էլ Աստված օրհնի և՛ մեր ժողովրդին, և՛ մեր զինվորներին, բոլորին էլ ողջ- առողջ վերադարձնի իրենց դիրքերը, իրենց տները»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նա վստահեցրեց, որ Արցախի դեմ պատերազմ սանձազերծել է ոչ թե ադրբեջանցի ժողովուրդը, այլ նրանց քաղաքական վերնախավը:
«Ադրբեջանի քաղաքական վերնախավը նենգաբար խախտեց զինադադարը և հրահրեց պատերազմ: Լավ, չի մտածում Իլհամ Ալիևը մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին, որոնք իրենց հերթին՝ կորուստներ են տալիս: Ես արդեն 30 տարուց ավելի ասում եմ, որ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա, և Աստված տա, որ այդ խաղաղությունը մի օր շուտ գա և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար: Պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը: Մենք աղոթող ենք հենց այդ խաղաղության համար»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ այժմ մենք պետք է ազգովի միաբան լինենք, սատարենք մեր բանակին:
«Մենք լրջությամբ պետք է մոտենանք այս հարցին, անվախորեն, ամեն մեկս հանգիստ, իմաստուն ձևով մեր ծառայությունը մատուցի: Առաջին անգամ չէ այս պատերազմը, սա էլ կանցնի, այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք միասին: Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն բոլորը, խաղաղության համար աղոթք անեն: Բոլոր եկեղեցիներում հոգևորականներին հորդորել ենք բոլոր ժամերգությունները կատարել, նույնիսկ, եթե ազատ ժամանակ կա, Սաղմոսներ կարդան, խնդրեն Աստծուն մեր խաղաղության համար: Փորձությունը մարդու համար է, ազգի, ժողովրդի համար է, որն էլ մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել, որպեսզի դուրս գանք ավելի իմաստուն, ավելի խիզախ, և ավելի բարձր մակարդակի բարձրանանք»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ զրուցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ով պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...