Ադրբեջանը կխզի կապերը Yandex-ի և Uber-ի հետ՝ Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով
Ադրբեջանը կխզի կապերը Yandex և Uber ընկերությունների հետ, ինչի պատճառը Yandex-ի տնօրենի հայ լինելն է: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի քարտուղար Մայիս Ագաևը:
«Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար առաջնահերթություն պետք է լինեն երկրի քաղաքական շահերը: Ահա թե ինչու, եթե Yandex.Taxi-ն և Uber-ը գլխավորի Հայաստանի քաղաքացին կամ հայկական ծագումով որևէ մեկը, այդ ընկերությունը կդադարի «տարբերանշաններ» տրամադրել վարորդներին, որոնք ավելի վաղ հնարավորություն են տվել աշխատել այդ ընկերությունների հետ և կոչ կանի չհամագործակցել նոր ընկերության հետ», - պարզաբանել է Ագաևը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է «Yandex. Taxi» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Հուդավերդյանը՝ Yandex-ը և Uber-ը կմիավորեն իրենց ծառայությունները:
«Մենք՝ Yandex.Taxi-ն և Uber-ը, որոշել ենք միավորել մեր ծառայությունները և բիզնեսը Ռուսաստանում, ինչպես նաև՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում: Միասին մենք անհատական հասարակական տրանսպորտ կկառուցենք», - ասել է Տիգրան Հուդավերդյանը, որը կգլխավորի նոր միավորված ընկերությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը