«Դուխովների» եւ «հպարտների» հեղափոխությունը
Սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում տասնյակ գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերի վրա, քարերով, փայտերով ծեծի են ենթարկել նրանց, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։ Մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։
«Դուխովները» եւ «հպարտները» շարունակում են հեղափոխություն անել: Ոգեւորված պոպուլիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով եւ քայլերով այս տեսակն իրեն արդեն օրենքից դուրս է համարում:
Չկարծեք, թե նրանք՝ գյուղացիները արդար պահանջ են ներկայացվել, այն չի կատարևվել եւ հուզական վիճակում դիմել են հակաօրինական քայլերի: Ոչ, նրանց զայրացրել է այն, որ որոշել են իրենց արգելել գազ գողանալ:
Իսկ ինչու չծեծեն ոստիկանապետին, եթե ամիսներ առաջ նույն Գեղարքունիքի մարզում ՀՀ ոստիկանապետին ոտնատակ տալով ամբոխը մտավ հիվանդանոց:
Երբ ծովագյուղցիները աֆրիկյան ամենավայրի ցեղերին գերազանցող վայրենությամբ ծեծում էին Գազպրոմի աշխատակիցներին, ոստիկաններին, այդ նույն պահին Երեւանում մի 15-ամյա դպրոցական դանակի հարվածներ էր հասցնում իր դասընկերոջը: Իսկ ինչու չհասցնի, եթե նա եւս «դուխով» է եւ «հպարտ»:
Կարեւորն այն է, որ ժողովուրդը դիմակ կրեն, իսկ ոստիկաններն էլ ոչ թե զբաղվեն հանցագործներով, կանխեն հանցագործությունները, այլ զբաղվեն դիմակ չկրողներին եւ այն սխալ կրողներին տուգանելով՝ ատելություն առաջացնելով իրավապահ համակարգի նկատմամբ:
Տեսե՞լ եք, թե հինգշաբթի օրերը Փաշինյանն ինչպես է վախենում փոքրաթիվ ցուցարարներից: Տեսե՞լ եք որքան շատ ոստիկաններ են կուտակվում Հանրապետության հրապարակում եւ հարակից բակերում: Ոչինչ, որ դպրոցում արդեն միմյանց դանակահարում են, ոչինչ, որ գազ են գողամնում կամ ոստիկանապետ ծեծում, դրանից կառավարությանը, ըստ նրա ղեկավարի վտանգ չի սպառնում, կարեւորը դիմակ կրելն է:
Եւ եթե այսպես շարունակվի, եւ եթե «դուխովներն» ու «հպարտները» շարունակեն իրենց հեղափոխությունը, ապա ոստիկանապետերին արդեն ոչ թե ծեծելու են, այլ մորթելու են, եփելու եւ հատուկ ծեսով ուտելու, իսկ դպրոցականներն էլ չեն բավարարվելու դանակի հարվածներով, այլ միմյանց վրա կրակելու են ատրճանակներով եւ գնդացիրներով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են