Արսեն Թորոսյանի թիրախը դպրոցն ու համալսարանն է
Դատելով առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործողություններից եւ հայտարարություններից, նրանք խնդիր են դրել կրկին փակել դպրոցներն ու համալսարանները եւ անցնել, այսպես կոչված, հեռավար ուսուցման:
Մի փոքր ուշադիր լինելու դեպքում կնկատեք, որ Արսեն Թորոսյանի արձակուրդից վերադառնալուց հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը միանգամից կտրուկ աճեց: Դրա հետ զուգահեռ պետք է ուշադրություն դարձնել այն ուղեցույցին, որը ԿԳՄՍ-ն ուղարկել էր դպրոցներին, որը ոչ թե ուսուցման, այլ այն ավելի անտանելի դարձնելու մասին էր:
Հիմա Արսեն Թորոսյանը խոսելով վարակակիրների թվի աճի մասին ասում է, թե սա պայմանավորված է թե քաղաքացիների շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ կարգապահությամբ։
Անկեղծ լինենք, օգոստոսի համեմատ սեպտեմբերին շարժունակությունն առանձնապես չի աճել: Արսեն Թորոսյանը խոսում է հասարակական տրանսպորտից, նշելով, թե հասարակական տրանսպորտում խիտ երթեւեկությունը վարակի տարածման ուղիղ գործոն է, ավելացնելով, թե այս գործոնը դժվար է կառավարվում:
Իսկ ինչո՞ւ է դժվար կառավարվում: Մի՞թե դժվար է արգելել խցկված ուղեւորներով երթեւեկությունը: Իհարկե, դժվար չէ, բայց արգելելու դեպքում մարդկանց կուտակումներ են առաջանալու կանգառներում, քանի որ սուտ խոստումներ տվող Հայկ Մարությանը եւ նրա քաղաքական թիմը այդպես էլ չլուծեցին քաղաքային տրանսպորտի խնդիրը:
Ըստ Թորոսյանի եւ կառավարության տրամաբանության, մարդիկ կարող են իրար քիթ մտած երթեւեկել, բայց ահա դպրոցներն ու համալսարաններն իրենց համար ամենավտանգավարոն են եւ թիրախավորել են այն, առաջիկայում փակելու նպատակով:
Արսեն Թորոսյանը նաեւ նշել է, որ վերջին օրերին վարակի դեպքերի աճը դեռ չեն պայմանավորում դպրոցների բացմամբ, քանի որ ուսումնական տարվա մեկնարկից 10 օր է անցել։ Նախարարի խոսքով՝ եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ աճ գրանցվի, ապա դեպքերը կկապվեն դպրոցների հետ։
Նա բացահայտել է իրենց հիմնական նպատակը. եւ դժվար չէ կռահել, որ թվերն աճելու են, իսկ դպրոցները՝ փակվելու, քանի որ այս կառավարության գերխնդիրներից մեկը կրթության համակարգի կազմաքանդումն է, որը նրանք անում են, թե չափորոշիչներով, թե կորոնավիրուսային համավարակի օգտագործմամբ դադարեցնելով դասական ուսուցումը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են