Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել:
Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին: Երեկ այս ահազանգը հնչեց նաեւ ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել:
Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական եւ այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը եւ մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի:
Նա հայտարարել է, թե իրեն վատ է զգում, որ մեր ազգային արժեքները այսպես հետեւողականորեն ոչնչացվում են:
Նա նաեւ դեմ է արտահայտվել սպորտի գործիչներին պատժելու առաջարկներին, որոնք հնչել են նախարարությունում: Այսինքն՝ առաջարկ է եղել անգամ օլիմպիական չեմպիոններին պատժել, որպեսզի որեւէ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեն, սակայն Թամրազյանը առարկել է՝ ասելով, որ քաղաքականությունը չպետք է խառնել սպորտին: Թեեւ, մյուս կողմից, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանի հետ, որին բուհի խորհուրդը ընտրել է ռեկտորի պաշտոնում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում:
Բուհի դասախոսների եւ ուսանողների մի խումբ նույնիսկ կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպեց, սակայն անօգուտ: Ու չի բացառվում՝ Թամրազյանի հեռանալն ու զայրույթը նաեւ սրանով պայմանավորված լինի. չի կարողանում իր ռեկտորին անցկացնել: Թամրազյանը նաեւ տապալել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին գահընկեց անելու գործընթացը. մայիսից մինչեւ օրս նրա ազատման որոշումն ընդունվեց միայն երեկ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...