Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնվել է բարդ խնդրի առջեւ եւ չի կարողանում ազատվել Արտակ Դավթյանի կադրերից:
Բանն այն է, որ Դավթյանը, նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, համակարգ էր վերադարձրել կոռուպցիոն սկանդալի հետեւանքով 2013 թվականին ՊՆ-ից հեռացած զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախկին պետ Սուրեն Հարությունյանին, որը եղել է Դավթյանի ընկերը, եւ ավելին՝ նշանակել էր իրեն օգնական:
Եվ, ահա, նրա հեռանալուց հետո Սուրեն Հարությունյանը շարունակում է մնալ ԶՈՒ գլխավոր շտաբում՝ որպես Օնիկ Գասպարյանի օգնական, ուստի ՊՆ-ում չեն ուզում ասել՝ դիմում գրիր, ազատվիր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Օնիկ Գասպարյանն ազատվում է Արտակ Դավթյանի կադրերից:
Ավելին, Զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատակիցները կարծիք են հայտնել, որ Օնիկ Գասպարյանի նշանակումից հետո երանելի իրավիճակում են, քանի որ ականատես չեն լինում ՊՆ եւ ԳՇ ղեկավարների վեճին, տարբեր որոշումներ ամեն օր ներքեւից վերեւ չեն տանում, հետ բերում: Ասել է թե՝ արշալույսները խաղաղ են երկու գերատեսչությունների միջեւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...