Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստը ավելի քան թեժ է անցել, սակայն առանց բովանդակային քննարկումների: Ինչպես հայտնի է, այդ նիստում պետք է կայանային Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ, սակայն, մեր տեղեկություններով, հարցը անգամ չի հասել թեկնածուներ առաջադրելու փուլին։
ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանը, կարծես թե, կոալիցիա են կազմել եւ միահամուռ առաջ քաշել Արման Դիլանյանի թեկնածությունը՝ «Եթե հնի դեմ էիք պայքարում, ուրեմն պիտի ՍԴ նոր նախագահը նոր լինի, գոնե՝ Արման Դիլանյանը» հիմնավորմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ անգամ միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը։ Մենք դեռ երեկ գրել էինք, որ ՍԴ անդամներից շատերն այնքան էլ կողմ չեն ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ երեկ էլ, կարծես թե, միտումնավոր ձգձվել է հարցի քննարկումը։ Կհարցնեք՝ ինչ էին անում 5 ժամ փակ դռների հետեւում։ Պատասխանը հետեւյալն է՝ քննարկում էին խնդիրը՝ այդ նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
ՍԴ նորընտիր անդամներ Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընդգծված չեզոքություն են պահպանել, այսինքն՝ երկրի քաղաքական ղեկավարության համար ցանկալի ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում։ Բայց, չնայած այս իրավիճակին, անակնկալներ հնարավոր են։ Ամեն դեպքում, այսօր սպասվում է, որ հենց առավոտյան ՍԴ անդամները միանգամից պետք է անցնեն թեկնածուների ընտրության հարցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...