Հավանական է՝ Ալիևի հայտարարությունը նախապատրաստական քարոզչական ֆոն է հետագա ռազմական գործողությունների արդարացման համար
Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սիրիայից պրոթուրքական զինյալներ են ժամանել Բաքու։
«Փաստինֆո»-ն զրուցեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ՝ հասկանալու համար որևէ վտանգ կա՞, որ այդ վարձկաններին կօգտագործեն հայկական կողմի դեմ։
Անժելա Էլիբեգովան նշեց՝ անկախ նրանից այդ լուսանկարն իրականությանը համապատասխանում է, թե ոչ, այդ ռիսկը տարիներ շարունակ կա. «Իրաքի, Սիրիայի տարածքում ռազմական փորձ ձեռք բերած և քաղաքացիական հասարակության դեմ պատժիչ գործողությունների մեջ ներգրավված Ադրբեջանի քաղաքացիները, այնուամենայնիվ, վերադառնում են Ադրբեջան»,-ասաց Անժելա Էլիբեգովան։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որում վերջինս Հայաստանին է մեղադրում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ, փորձագետը նկատեց՝ Ալիևի հայտարարությունը և՛ հուզական էր, և՛ պրագմատիկ։
«Հավանական է, որ դա նախապատրաստական քարոզչական ֆոն է հետագա ռազմական գործողությունների արդարացման համար, որոնք Ադրբեջանը հավանաբար կարող է սկսել»,-ասաց Անժելա Էլիբեգովան՝ նշելով, որ այս պահի դրությամբ հայկական կողմն Ալիևի հայտարարություններին պատշաճ կերպով չի պատասխանել և այդ քարոզչական թեզերի հերքումը, ինչպես նաև փաստարկված հակահարվածը միջազգային հանրությանը դեռ չի հասցրել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստման մեջ. «Ընթանում է նրանց ուժերի կենտրոնացումը շփման գծից ոչ հեռու։ Մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հետևում ենք», — ասել է Ալիեւը եւ նախազգուշացրել է, որ Ադրբեջանը պաշտպանվելու է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...