Ռոբերտ Քոչարյանը ներկայի եւ իրատեսական ծրագրերի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2050-ի մասին
Մի քանի օր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց քաղաքագետների հետ եւ նրանց հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին եւ մարտահրավերներին, խոսեց առաջիկա անելիքների մասին: Ընդ որում, նա հերթական անգամ ապացուցեց, որ տիրապետում է ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ ամբողջ աշխարհում ընթացող գործընթացներին:
Երեկ էլ լսեցինք Նիկոլ Փաշինյանին, որը խոսում էր ոչ թե առկա խնդիրների մասին, ոչ թե հայաստանին նետված մարտահրավերներից, ոչ թե տեսանելի ապագայից, այլ 2050-ից: Իհարկե, այսպես հեշտ է: Ներկայի եւ վաղվա օրվա մասին խոսելը բարդ է, այն պատասխանատվություն եւ աշխատանք է պահանջում, իսկ 2050-ից խոսելը հեշտ է եւ որեւէ պատասխանատվություն չի պահանջում:
Լսելով Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին միանգամից աչքի է զարնում նրանց միջեւ առկա տարբերությունը: Նրանք, ինչպես ասում են, տարբեր քաշային կարգի գործիչներ են: Ռոբերտ Քոչարյանը խոսում է կոնկրետ, խոսում է փաստարկված, խոսում է պետական գործչին վայել շեշտադրումներով, իսկ Նիկոլ Փաշինյանը տիպիկ պոպուլիստ է:
Ռոբերտ Քոչարյանը անդրադառնում է Արցախի խնդրին եւ ասում այն, անում այն շեշտադրումները, որը պետք է անի գործող իշխանությունը, երկրի փաստացի ղեկավարը, բայց գործող վարչապետը հարկ չի համարում անդրադառնալ նույնիսկ Ալիեւի սկանդալային հայտարարություններին, բայց փոխարենը հրապարակում է 2050 թվականի Հայաստանի մասին իր պատկերացումները, ընդ որում, ճիշտ եւ ճիշտ նույն ձեւով, ինչպես Օստապ Իբրահիմովիչը Վասյուկիի շախմատասերների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ապագայի Նյու Վասյուկիի մասին:
ՀՀ երկրորդ նախագահն անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը վերաբերող հարցադրմանը եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններին, պետական գործչին վայել ձեւով անդրադարձավ այս հարցին, շեշտելով, որ բանակցություններն, իհարկե, շարունակվելու են, այլ հարց է, թե ինչ արդյունավետությամբ:
Նման վստահությունը, նման շեշտադրումները բացակայում են գործող իշխանությունների մոտ, ինչը չի կարող չմտահոգել հանրության առողջ հատվածին: Պոպուլիզմը մտավ Արցախի խնդրի կարգավորման շրջանակներ, մտավ բանակցային դաշտ եւ դրա դառը հետեւանքները կրում ենք մենք բոլորս:
Նման իրավիճակից դուրս գալու համար ընդամենը պետք է միավորել ջանքերը եւ փորձել դասեր քաղելով անցյալից ձեւավորել այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, որ այլեւս երբեք Հայաստանը չտուժի պոպուլիզմից եւ արկածախնդրությունից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի