Հերթական հումորիստ-դերասանն անցել է աշխատանքի քաղաքապետարանում
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ քաղաքային իշխանության գլուխ անցնելուց հետո իր դերասան-հումորիստ ընկերները հերթով աշխատանքի են անցնում քաղաքապետարանում։
Մենք տեղեկացել ենք, որ այս անգամ էլ քաղաքապետարանում աշխատանքի է ընդունվել հումորիստ-դերասան, թամադա Արման Գևորգյանը, որն առավել հայտնի է դարձել ժամանակին հեռարձակվող «32 ատամ» հումորային հաղորդաշարի շրջանակում։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ ճշտելու ինֆորմացիան եւ տեղեկանալու՝ ինչ կարգով է Գեւորգյանն անցել աշխատանքի։
Մեր հարցմանը ի պատասխան հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ, այո, Արման Գևորգյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում:
«Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Արման Գևորգյանն ընդուվել է աշխատանքի՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն «ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետի»,-նշված է հարցման պատասխանում։
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասաններ Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանն աշխատանքի են անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում։
Աղբյուր՝ Hraparak.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...