Որքան գումար է հատկացվել անկախության 29-ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի
Հայաստանի անկախության 29 ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ, գնումները կատարվել են առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Այս մասին, վկայակոչելով գնումների համակարգը, գրում է Factor.am-ը:
Գործադիրն, ըստ կայքի, 19,5 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել: Թե ինչ միջոցառման մասին է խոսքը պայմանագրում նշված չէ: Հրավառության համար վճարվել է 10,8 մլն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն: Անկախության տոնի շրջանակում կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43, 4 մլն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական եւ ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանը: Եվս 59 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է «Թի Էն Սդուդիա» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունն իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում:
«Ուշագրավ է հանգամանքը, որ անկախության 29 ամյակի միջոցառումների համար գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Նման ընթացակարգով հիմնականում արդարացված են լինում հանկարծակի կատարվող գնումները, սակայն, սեպտեմբերի 21-ի խորհուրդը բոլորին է հայտնի և վարչապետի աշխատակազմը կարող էր միջոցառումների համար նախապես մրցույթ հայտարարել», գրել է Factor.am-ը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...