Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզ Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ Նեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները Կխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունը Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. Միրզոյան Իրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրա Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը

Ռիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզՈրդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացելՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էԷքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակովՁերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներՆեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները Կխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունըԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԼոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՄեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. ՄիրզոյանԻրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրաԿվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածըՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետՍիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համարՈրոշ մարդիկ ենթարկվում են բռնության, բայց վախենում են դիմել․ Գեղամ Նազարյան«Ավետ-Մգեր» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԼեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերովՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջԱնի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարումՀայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածումԼեհաստանի վարչապետը կանխատեսել է «աշխարհի վերջը»Ձմռան ամիսներին այս սխալները կարող են «սպանել» քո մեքենայի շարժիչըՀայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի աղջկա գրառումըԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե ՄելիքյանGrok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանցԵրևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել էԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. ՖիդանՄահացել է Գագիկ Եգանյանը«Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանումՈ՞ր մարզում է հանցավորության մակարդակը ամենից բարձրԻնչո՞ւ են հասուն տարիքի կանայք նախընտրում երիտասարդ տղամարդկանցՍուպերբունկերներով տներ՝ պատերազմի համար նախատեսված դիզայներական ապաստարաններովՄխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին
Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media
Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք ենՄակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ ReutersԻնչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետներըՀայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանըՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համարՎենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ըԿրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջԱմեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. ՓաշինյանԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ NewsnationՆախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսություն
Հայաստան

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

1991թ. սեպտեմբերի 21-ին, միասնաբար եւ վստահ «այո» ասացինք անկախությանը։

Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս եւ անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջեւում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։

Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաեւ հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա։

Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող եւ գնահատող, առաջ նայող եւ ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգեւոր ու նյութական, այնպես էլ իրական եւ վիրտուալ աշխարհը։

Որքան էլ աշխարհը փոխվի, նրա հիմքերի հիմքը միշտ լինելու են բարությունը, գթասրտությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը՝ այն ամենն, ինչի վրա հիմնված է մեր ազգային արժեհամակարգը։

Մեր եղբայրները եւ քույրերը՝ զինվոր թե ազատամարտիկ, բժիշկ թե մտավորական, հողագործ թե գրող Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել, նվիրվել են Հայրենիքին՝ Հայաստանին եւ Արցախին, որոնք զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել ներկայի եւ ապագայի համար։

Խոնարհվում եմ նրանց առջեւ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջության ու կրթության սահմանը, որոնք մեր ազգային ինքնության եւ արժեքների կրողն ու պաշտպանն են, որոնք իրենց ջանքն են ներդնում հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության համար՝ զինվորականից մինչեւ բուժաշխատող, գիտնականից մինչեւ ՏՏ մասնագետ, հեռավոր գյուղի ուսուցչից մինչեւ մանկապարտեզի դաստիարակ, ցորեն աճեցնողից մինչեւ հացթուխ, երաժշտից մինչեւ մարզիկ, նորարարից մինչեւ հնագետ...

Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները։

Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք եւ հիմնասյուն։

Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին եւ ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։