Գյուլենականները կթունավորեն թուրք-ամերիկյան հարաբերությունները. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենին Թուրքիային չարտահանձնելը կարող է փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգության կազմակերպության» կազմակերպած «Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը. 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ «գյուլենականները կթունավորեն ոչ միայն երկու երկրների հարաբերությունները, այլ նաև ԱՄՆ-ն»։
«Մենք պետք է զգուշացնենք մեր բարեկամներին, քանի որ ինքներս տեսել ենք նրանց իրական դեմքը», - ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նաև շեշտել է, որ Գյուլենն ու իր թիմակիցները ցանկանում էին տապալել ոչ միայն «ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը», այլև վերացնել Թուրքիայի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են