ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը
Ես շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը հանվել են եւ ամեն ինչ պարզաբանվել է: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շուրջ ստեղծված իրավիճակը:
«Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է: ՀԿԵ-ն աշխատում է: Շատ կարեւոր է, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ են այստեղ ՀԿԵ գործունեության զարգացմանը, ներդրումները շարունակվել են, որպեսզի այս աշխատանքն արդյունավետ դառնա»,- հավելեց դեսպանը:
Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ընկերության գործունեությունը: Դրանից հետո ռուսական կողմը հայտարարեց համաձայնագիրը վաղաժամկետ խզելու հնարավորության մասին: Այս տարվա սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը առկա տարաձայնությունները լուծող արձանագրություն ստորագրեցին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...