Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար)
Alternativ.am-ի տրամադրության տակ է հայտնվել Պետական եկամուտների կոմիտեի մի հանձնարարական, որում հանձնարարվում է թվով 13 հարկային տեսուչների իրականացնել ստուգումներ Երևանում գրանցված ԱՁ-ում:
Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՁ-ի տնօրենի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ շուրջ մեկ ամիս առաջ իրեն տուգանել են ՀԴՄ կտրոն չտպելու համար: Մեր հարցին, թե քանի վարձու աշխատող և քանի ՀԴՄ սարք ունի, ԱՁ-ի տնօրենը պատասխանեց, որ ՀԴՄ սարքը մեկն է, վարձու աշխատող էլ չունի, քանի որ խանութը շատ փոքր է, և ինքը միայնակ հասցնում է սպասարկել բոլոր հաճախորդներին:
Տուգանելու դեպքի հետ կապված մեր զրուցակիցն ընդգծեց, որ բավական տարօրինակ դեպք էր: Հաճախորդը անընդհատ ապրանքներ էր վերցնում, այնուհետև հետ տալիս, փոխում, այնքան ժամանակ, մինչև վերջում մեկ գնման համար մոռացավ կտրոն տպել:
«Մի աղջիկ էր, սկզբից ծխախոտ առավ, հետո հյութ, հետո եկավ, հյութը հետ տվեց, թե բա՝ սառը չի, տեղը կոֆե վերցրեց, երկու րոպեից նորից եկավ, կրակայրիչ էր մոռացել վերցնի, կոֆեն էլ հետ էր տալիս, թե բա՝ փոշմանեցի, չեմ ուզում, մինչև ես հետ տված ապրանքն էի վերադարձ անում, ինքը կրակայրիչի համար վճարեց, դուրս եկավ, էդ ժամանակ հարկայինի տղերքը ներս մտան, ասեցին՝ ՀԴՄ չես տվել, ես փորձեցի բացատրել իրավիճակը, բայց ոչ մի բան չստացվեց, տուգանք գրեցին»,- պատմում է մեր զրուցակիցը:
ԱՁ-ի տնօրենը նշեց նաև, որ ամսական իր հասույթը հազիվ 150-200 հազար դրամի է հասնում: «Սրանք էլ գալիս են, միանգամից մի ամսվա աշխատածիդ չափ տուգանք են գրում, ես հիմա ո՞նց պիտի ապրեմ: Սպասում եմ՝ հենց սահմանները բացեն, գնամ Ռուսաստան, էնտեղ գոնե ծերը ծերին հասցնում էինք»:
Հատկանշական է, որ մեկ փոքր ԱՁ-ում՝ բակային խանութում ստուգումներ իրականացնելու համար, որի ամսական հասույթը երկրի միջին աշխատավարձից էլ ցածր է, ՊԵԿ-ը միանգամից 13 տեսուչ է ուղարկում: Նշենք, որ նախկինում նման փոքր ձեռնարկատերերի մոտ ուղարկվում էին 1-2 տեսուչներ, իսկ 10-ից ավելի տեսուչներ ուղսրկվում էին միայն սուպերմարկետներ և նմանատիպ մեծ շրջանառություն ունեցող օբյետկտներ:
Հարկային տեռորը պոզով-պոչո՞վ է լինում: Պետական ոչ արդյունավետ կառավարման ցայտուն օրինակ, երբ ՊԵԿ 13 աշխատակից, որոնք ընդ որում ստանում են բավական բարձր աշխատավարձ և պարգևավճարներ, 10 օր շարունակ ստուգումներ են իրականացնում բակային փոքրիկ խանութում, որպեսզի սեփականատիրոջը տուգանեն 150 000 դրամով՝ կրակայրիչի դիմաց չտպված ՀԴՄ կտրոնի համար:
Տնտեսական դաշտի հենց այս վիճակի պատճառով է, որ հարյուրավոր մարդիկ օրերով կառավարության դիմաց ցույցեր են անում, որպեսզի օր առաջ կարողանան վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն՝ իրենց օրական ապրուստի գումարը վաստակելու:



















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...