Թուրքիայի վարչապետը բացառել է հեղաշրջման նոր փորձի հնարավորությունը
Թուրքիայում հեղաշրջման նոր փորձն անհնար է, սակայն ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ (FETO) պայքարը, ում Անկարան պատասխանատու է համարում անցյալ տարվա խռովության համար, դեռեւս ավարտված չէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բնալի Յըլդըրըմը հեղաշրջման փորձի առաջին տարելիցի նախաշեմին, հայտնում է Hurriyet-ը:
Նրա խոսքով` նման իրավիճակը բացառված է. «Սակայն եթե որեւէ մեկը վճռի նման խելահեղության դիմել, ապա էլ ավելի մեծ գին կվճարի: Չափազանց վաղ է ասել, որ FETO-ի դեմ պայքարն ավարտվել է: Դատավարություններն ընթանում են, դրանց ընթացքում շատ բան կարող է պարզվել»:
Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է երկրի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանն այն մասին, որ պետական հեղաշրջման նախապատրաստման մասին իշխանություններին նախապես էր հայտնի, եւ խռովությունը «կառավարելի» էր. «Սա Քըլըչդարօղլուի անձնական կարծիքը չէ: Սա ԱՄՆ-ում FETO-ի «ուղեղային կենտրոնի» աշխատանքի արդյունքն է»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը