Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմը Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում. Արման Ծառուկյան FIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուսման Դեմբելեն Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային» Ֆրանսիայում ՆԳՆ-ի վրա կատարված կիբեռհարձակումից հետո տվյալների խոշոր արտահոսք են գրանցել 2027 թ․-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ՝ Փարիզում Հայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ Զգուշացեք, մանավանդ եթե որևէ բուժհիմնարկի աշխատակից եք. Նարինե Մանուկյան Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի մասին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը

Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով Ուշա Վենսը անդրադարձել է ամուսնական խնդիրների մասին լուրերին և խոսել Մելանյա Թրամփի հետ իր հարաբերությունների մասինԵրկիրը եզակի չէ. Կարող են լինել բազմաթիվ քարքարոտ մոլորակներԶբոսանք, որը սենսացիա դարձավ. Չեխիայում մի կին պատահաբար գտել է 900-ամյա գանձ՝ ավելի քան 2000 մետաղադրամներիցՊատմական բացահայտում. Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհին նույնականացրել են գրեթե 80 տարի անցԱՄՆ-ում բանտարկյալի մահապատիժը չեղարկվել է ի կատար ածվելուց անմիջապես առաջՀայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմըԵս պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում. Արման ԾառուկյանFIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագըACBJJ 20․ կայացել է Ծառուկյանի և Բուդուլաևի հայացնքերի մենամшրտըՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուսման ԴեմբելենԻսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային»Ֆրանսիայում ՆԳՆ-ի վրա կատարված կիբեռհարձակումից հետո տվյալների խոշոր արտահոսք են գրանցել33-ամյա կապանցի երիտասարդը «ԿամԱԶ»-ի խցիկում թմրանյութ էր պահում. Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում2027 թ․-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունըՄոսկվան սպասում է Վաշինգտոնից լուրերի, Վաշինգտոնը՝ Մոսկվայից արձագանքներիՀայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ՝ ՓարիզումԻրանում Հայաստանի դեսպանը զգալի առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացումՀայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակԿամերային երաժշտության ազգային կենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական նոր գործիքներ է ձեռք բերելՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրինՎրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոնԶգուշացեք, մանավանդ եթե որևէ բուժհիմնարկի աշխատակից եք. Նարինե ՄանուկյանԷրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի մասինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծըՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեցՇիրակի մարզպետը կանչվել է Կառավարություն, այսօր նա պաշտոնանկ կարվիԱռաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոսին առնչվող գործի քննությունըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՄիակ հակամարտությունը, որի կարգավորմանը նպաստել Է Թրամփի վարչակազմը, եղել է Երևանի և Բաքվի միջև․ DWՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում էՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը հաջորդ ցուցակում չլինի. պատգամավորը կբողոքարկիԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան»Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի կինը նամակով դիմել է Մեհրիբան ԱլիեւայինԹբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը. ԿոբախիձեԹրամփը արգելել է ևս հինգ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. արգելքի տակ է արդեն 17 երկիրԹուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետր նահանջել էԲարով ես ծնվել, տղա՛ս. Սուրեն Պապիկյանը որդի է ունեցելԹուրքիայում Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 160 մարդ է ձերբակալվելՉինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասելՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը բնակելի շենքեր են վնասել Սլավյանսկում Ուայլս. Թրամփը համոզված է, որ Պուտինը խաղաղություն չի ուզում և մտադիր է գրավել ամբողջ Ուկրաինան«Հրապարակ». ՔՊ–ում մերժվածների թիվն ավելանում է«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին․ մանրամասներ նրա գործիցՈւկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարարՀայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևինՈւկրաինան ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում է որպես եվրոպական երկրների կողմից անվտանգության երաշխիքների մաս. ԶելենսկիՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր
Քաղաքականություն

Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան

2018-ի գարնանը ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք հետո հեռացան 18 թվականին ձեւակերպված պահանջներից եւ իրենց տված բոլոր խոստումներից։ Այդ իշխանության անցած 2,5 տարվա գործունեության ամփոփումից հետո կաող ենք ասել, որ նրանք շարունակաբար ձախողվում են։ Այս մասին «Կենտրոն» ՀԸ «Իմպուլս վերլուծական» ծրագրին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկանում են բարեփոխումներ անել, առաջանում են քաոս եւ ճգնաժամ։ Սահմանադրական դատարանում ասում էին ճգնաժամ կա, պետք է բարեփոխումներ անենք, արդար, թափանցիկ ՍԴ ունենանք, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր ՍԴ-ում ունենք խորը ճգնաժամ։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ունենա իր վերահսկողության ներքո գտնվող ՍԴ, նրանց չակերտավոր բարեփոխումների մոտիվացիան է ունենալ հսկելի, իշխանության որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, եւ առհասարակ վերահսկելի դատական համակարգ։ Նույնը մյուս բոլոր ոլորտներում։ Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ինչ էին հայտարարում բուհերի մասին․ Երեւանի պետական համալսարանը կոռուպցիայի մեջ է, քաղաքականացված է եւ այլն։ Մեկ տարի է՝ ռեկտոր չեն կարողանում ընտրել, պաշտոնակատարն էլ ասում է՝ ճիշտ կլինի, որ ռեկտոր նշանակի կառավարությունը, ոչ թե ընտրվի։ Այս իշխանության բարեփոխումների մոտիվացիան բարեփոխումները չեն», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ բոլոր ոլորտներում քաոս է, որովհետեւ իշխանությունը չունի բարեփոխումների հայեցակարգ, զարգացման ռազմավարություն, բոլոր որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, մենք այն քաղաքական ուժը չենք, որ օգտվենք երկրի ծանր վիճակից։ Կորոնավիրուսի ներթափանցման առաջին օրերին Դաշնակցությունը հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, նախ ասել ենք, որ պատրաստ ենք մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբել բոլոր ուժերը, որովհետեւ երկիրն ու ժողովուրդը ունեն խնդիր։ Իշխանությունը չի արձագանքել։ Մարտի 22-ին հանդես ենք եկել ամբողջական փաթեթով, 48 կետից բաղկացած, ասել ենք, որ պատրաստ ենք մեր ուժերով օգնել իշխանությանը՝ դժվարությունները հաղթահարելու համար։ Դարձյալ ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա է այս իշխանության դիմագիծը․ չլսելը, մեծատությունը, անփորձությունը։ Եվ նրանց անհետեւողական ու անգրագետ գործողությունների հետեւանքով ունենք հազարից ավելի մահ։ Հասարակական դժգոհությունները գնալով ավելանալու են», նշել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը սպառել է որեւէ իրական բարեփոխում անելու հնարավորությունը։

«Անցել է 2,5 տարի եւ իշխանությունը մնացել է լոզունգների մակարդակին։ Կեղծ վիճակագրական տվյալներ են ներկայացնում։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն նոր խորհրդարան ու նոր որակի կառավարություն, որն ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները», ասել է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ համագործակցում են արդեն 3 ամիս, կոնկրետ օրակարգի շուրջ, հայտարարվել է, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, որեւէ անձի շուրջ համախմբում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համախմբում է։

«Բավական արդյունավետ ենք համագործակցում, օրակարգը վերջնական ձեւակերպման փուլում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է։ Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացմանը։ Դա է իրավական ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ ԱԺ-ն ի զորու չէ դիմագրավել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում եւ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք խորը հիասթափությունը։ Մեկ քայլով արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ են հետեւողական գործողություններ», նշել է Ի․Սաղաթելյանը։

Հանրապետական կուսակցության հետ, ըստ դաշնակցական գործչի, համագործակցության հարց չի քննարկվում։

«Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանումը տեխնոլոգիա է։ Այս իշխանությունը արդեն հին է, շատ շուտով դառնալու է անցյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել 2 տարի 8 ամիս, այս իշխանությունն արդեն 2,5 տարի ունի բացարձակ իշխանություն եւ ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ժողովներից մեկի ժամանակ ասաց, թե վախենում է նոր Հայաստան արտահայտությունից, որովհետեւ մենք միշտ նոր ենք ասել այն շրջաններին, որոնք կորցրել ենք՝ Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր եւ այլն։ Այսինքն այդ բաժանումը՝ հնի եւ նորի, կեղծ օրակարգ է եւ այլեւս չի աշխատում։ Կան կարողներ եւ անկարողներ, կան ազգայիններ ու ապազգայիններ։ Նախկին՝ արատավոր բարքերին, իհարկե, վերադարձ չկա», ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթունյանն իր հանդեպ կուտակած բացասական վերաբերմունքով ոչ թե առանձնանում է այսօրվա իշխանությունից, այլ մարմնավորում է այն։

«Անցած տարվա նոյեմբերից ՀՅԴ երիտասարդական թեւը պահանջում է նրա հրաժարականը։ Մեր խնդիրը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունն է, իսկ Սահմանադրությամբ ոլորտի պատասխանուն նախարարն է։ Կառավարությունը կցկտուր ասել է, թե այն նաեւ իր ռազմավարությունն է։ Երբ ամբողջական պատկերը պարզ կլինի, մեր գործողությունները կորոշենք եւ կիրականացնենք», ասել է նա։

Երեկվա ասուլիսում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ի դեմ քրեական գործերի արկղերը պատրաստելը ժամերի հարց է, Իշխան Սաղաթելյանը հակադարձել է․ թող որեւէ մեկը չփորձի ՀՅԴ-ին վախեցնել քրեական հետապնդումով կամ հետը խոսի շանտաժի լեզվով։

«Այնպիսի տպավորություն է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է եւ հիմա 1994 թիվն է։ Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե իրենք մեր քաղաքական քննադատությանը պատասխանում են քրեական գործերով, որոնք գոյություն չունեն, պատասխանը լինելու է շատ խիստ եւ կտրուկ, Դաշնակցությունը երեկ ստեղծված կուսակցությունը չէ։ Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե ով պետք է լինի ընդդիմություն եւ ով քննադատի։ Առաջին հանրահավաքը շատ չի ուշանա, միասին համաձայնեցնելուց հետո կհայտարարենք այդ մասին», ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։