«Մեր բանակը ունի բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր խնդիրները»
«Կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ երեկ պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցելով «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
«Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև», - ասել է Սերժ Սարգսյանը:
Պարզաբանելով, թե ի՞նչ նկատի ուներ, երբ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում ասել էր, որ «մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով», նա շեշտել է. - «Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»:
«Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են և հիմա էլ կարող են դա պնդել: Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

















































Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան
Քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը
Սերժ Սարգսյանը Բեռլինում ողջունել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները (Տեսանյութ)
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին