«Հայրենիքը», ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում
«Հայրենիք» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի մարտավարական գործընկերությունը շարունակվում է, հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։
«Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացել է եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում էին Արթուր Գրիգորյանն ու Հրաչյա Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։
«Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն էր, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:
Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...