Մի դեպքում «թքած ունենալու նուրբ արվեստ», մյուս դեպքում՝ «կապանքային», ստրկամտական հոգեբանություն
Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ... «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչեւ դիմակի պարտադրանքը երեխաներին:
Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:
Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետեւանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:
«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետներից մեկը նշում էր. «Սա ցույց է տալիս, որ համակարգված մոտեցում չկա, ընդհանուր դրույթների առկայության պարագայում ամեն ինչ թողել ենք դպրոցների վրա, ինչի արդյունքում մի կողմից՝ «տեսնող չկա, խնդիր չկա» մոտեցումն է, մյուս կողմից՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալու ձգտումը:
Ընդհանրապես, երեխաներին վերաբերող ցանկացած հարցում անհրաժեշտ է ունենալ համակարգային, մտածված, հավասարակշռված մոտեցում, որովհետեւ ցանկացած վրիպում հետագայում կարող է ծանր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության եւ որպես անհատ կազմավորման վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...