Մերկել. ԵՄ-ն ունի ԱՄՆ կարիքը
Եվրոպական Միությունը ԱՄՆ հետ համագործակցության կարիքն ունի՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այդ մասին Փարիզում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան նախագահի հետ մենք հանդիպել ենք Համբուրգում, G20 գագաթնաժողովին։ Մենք արձանագրեցինք շփման եզրերը, խոսքը ահաբեկչության դեմ պայքարի, այլ թեմաների մասին է։ Բայց պետք է խոսել եւ տարաձայնությունների մասին, ցավոք, նշում եմ Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի մասին»,- նշել է Մերկելը։
«Տարաձայնությունները մենք չենք թաքցնում, բայց կարեւոր է պահպանել շփումներն ու բանակցություններ վարելու հնարավորությունը։ Մենք համակարծիք ենք, որ անվտանգության հարցերում ունենք ԱՄՆ հետ համագործակցելու անհրաժեշտությունը»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են