Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ երթևեկությունը վերականգնվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս

Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ երթևեկությունը վերականգնվել էԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը
Քաղաքականություն

Ապշեցնող պարզունակություն

Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում.

«Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։

Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեև այսօր շատերի համար դեռևս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետևանքները, որովհետև գույքահարկի վերջնական բեռը կզգան մի քանի տարի անց, երբ օրենքը գործի ամբողջ ծավալով։

Ամիսներ առաջ հնչել են շատ լուրջ հակափաստարկներ այդ օրենքի վերաբերյալ՝ լուրջ մարդկանց, լուրջ մասնագետների, բայց վարչապետ Փաշինյանը դրանցից ոչ մի հետևություն չի արել և խնդրի ընկալումը ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա։

Այդ պատճառով մեկ անգամ ևս փորձենք հիշեցնել առավել կարևոր հակափաստարկները, որոնք առնչվելու են բնակչության զգալի հատվածին.

1. Շատ մեծ թվով ընտանիքներ, որոնք մինչ այս պահը չեն մուծել գույքահարկ, հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նոր իրողություն է, որի հետևանքներն ամենևին պարզ չեն։

2. Ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքավոր գույք։ Ֆինանսական մեծ միջոցներ ունեցողների համար դա հիմա խնդիր չէ, և չի էլ լինելու։ Սակայն շատերը անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ոմանք ստացել են որպես ժառանգություն, երրորդներին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Այս մարդկանց գույքահարկի ծանր բեռը ծխախոտի և մեկ շիշ օղու հետ համեմատելը ազնիվ չէ։

3. Գույքահարկի բարձրացումը բարդ իրավիճակ է ստեղծելու այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին կարգավորումներով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է, որոնք իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաև այսպես կոչված թանկ վայրերում։ Երբ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները կսկսեն գործել ողջ ծավալով, այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ են առաջ գալու։ Վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը սարսափելի ծանր բեռ է։

4. Գույքահարկի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ և այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Գույքահարկի գանձումը ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այն կանդրադառնա ծառայությունների գների, այդ թվում՝ տների և տարածքների վարձակալության և տնտեսության այլ ոլորտների, արտադրական շենք-շինությունների վրա։

5. Եվ ի վերջո այդքան պարզունակ չի լինելու ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, երկրում և արտադրական ոլորտում ներդրումների վրա։ Մեր անշարժ գույքի շուկան արդեն իսկ օտարերկրյա քաղաքացիներին չի հրապուրում։ Միայն հուլիսին օտարերկրյա քաղաքացիների կողմից գրեթե կրկնակի ավել գույք է վաճառվել, քան ձեռք է բերվել։ Արդեն իսկ կարելի է կանխատեսել, թե գույքահարկի ամբողջ ծավալով գանձման դեպքում ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։

Հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում ենք։ Պարզապես առայժմ ժամանակ ենք շահում գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը մի քանի տարիների սանդղակով իրականացնելու միջոցով։ Գույքահարկի վերջնական բեռը և դրա հետևանքները տեսանելի կլինեն մի քանի տարի անց։

 Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»