Մենք այն վիճակում չենք, որ ներսում ինչ-որ խաղեր տանք, դա չի լինելու. Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ծրագրային ռազմավարությունը, որը համատեղ հուշագրով ստորագրել ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Մեզ մոտ անընդհատ ներկայացնում ենք, թե Անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է, դա չի կարող լինել թե օրենսդրորեն, թե դրա կարիքը չկա էլ, որովհետեւ մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել եւ գնալ առաջ: Մենք այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ մրցավազքի մտնենք: Տարածաշրջանում այն վիճակը չի, էր մենք կարող ենք ներսում ինչ-որ խաղեր տալ, դա չի լինելու»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը հավելեց, որ Արցախի նախագահի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներ, որտեղ իրենք ծրագրեր են մշակում. «Մենք մինչեւ նոր տարի պետք է կարողանանք այդ ծրագրերը ներկայացնել, որի հիմքը լինելու է պետական բյուջեն, որ պարզ լինի, թե մեր պետությունն ինչ ուղղությամբ է զարգանում տվյալ ոլորտներում:
Անվտանգության խորհուրդը կադրային խնդիրներով չի զբաղվում, նորմատիկային ակտերն ենք վերանայում:
Մենք անվտանգության խորհրդում կրճատում բառը չենք օգտագործում. հետեւյալ սկզբունքն է գործում, կա 5 տարվա ծրագիր, պետք է տվյալ նախարարության թիմը հիմնավորի, թե տվյալ անձն իր թիմում ինչով է զբաղվելու: Եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, պետք է իր ձեռքով նրան ազատի աշխատանքից:
Այսինքն սոցիալականհարց ենք լուծել, կես դրույքով աշխատանքի ենք վերցրել, նորմալ փող չենք տալիս, որեւէ խնդիր չենք լուծում, սոցիալական վիճակն օրեօր վատանում է: Այսինքն խոսակցությունները, թե մտել ենք տարբեր ոլորտներ, կրճատումներ ենք անում, իրականությունը դա չի:
Եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, թե տվյալ բաժինը ինչով է զբաղվում, քանի հոգի են, կամ բաժին է ձեւավորում 3 հոգանոց, օրվա մեջ երկու թուղթ էս բաժինն է ստանում, երկու թուղ՝ էն մի բաժինը»,- ընդգծեց Բաբայանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ