Դիմակ կրելու պահանջը հասել է վտանգավոր եւ անհեթեթ սահմանների. օդանավ են իջեցրել
Ճապոնական Peach Aviation լոուքոսթերի օդանավը կատարել է հարկադիր վայրէջք ուղեւորի պատճառով, որը հրաժարվել է հետեւել կորոնավիրուսի համավարակի շրջանում թռիչքների կանոններին եւ օդանավում սկանդալ է սարքել։ NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայում առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի դեպք։
Օդանավը, որի մեջ 124 մարդ կար, երեքշաբթի օդ է բարձրացել Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի Կուսիրո օդանավակայանից՝ ուղեւորվելով արեւմտյան Օսակա քաղաք։ Ուղեկցորդները նկատել են, որ ուղեւորներից մեկը առանց դիմակի է եւ նրան խնդրել են դիմակ դնել։ Տղամարդը, սակայն, հրաժարվել է դա անել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պահանջը կատարելու բազմաթիվ խնդրանքներից հետո տղամարդը օդանավի սրահում սկանդալ է սարքել, բարձր բղավել է եւ սպառնացել անձնակազմին ու ուղեւորներին, որոնք հրաժարվել են նստել նրա կողքին։ Արդյունքում օդաչուն ճանապարհի գրեթե կեսին հարկադիր վայրէջք է կատարել Նիիգատի օդանավակայանում։ Այնտեղ ավիաընկերության կանոններին չհետեւող տղամարդուն օդանավից իջեցրել են։ Դրանից հետո օդանավն ուղեւորվել է Օսակա, որտեղ հասել է 2 ժամ ուշացումով։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...