Գերմանիան օգուտ է քաղում Եվրագոտում առկա տարաձայնություններից. Մակրոն
Գերմանիան օգուտ է քաղում Եվրագոտում տարաձայնություններից եւ դաշինքի մյուս անդամների թույլ կողմերից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիան օգտվում է Եվրագոտում տարաձայնություններից։ Դա անառողջ իրադրություն է»,-Funke մեդիախմբին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ նշելով, որ «երկրները, որոնք արդեն պարտք ունեն, շարունակում են ավելացնել այն, իսկ մրցունակ երկրները, ավելի մրցունակ են դառնում»։
Նա կողմ է Եվրոգոտու միասնական եւ ներդաշնակ զարգացմանը։ «Մենք բոլորս պատասխանատու ենք, որ Եվրոգոտւ զարգացման մակարդակը լինի այնպիսին, ինչպիսին նա արժանի է»,-ասել է Մակրոնը։
«Մենք պետք է հասկանանք՝ տնտեսության տեսանկյունից ինչպիսի՞ սցենար է մեզ բոլորիս անհրաժեշտ»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները