Աշխարհում 2 մլրդ-ից ավելի մարդ խմելու մաքուր ջրի հասանելիություն չունի
Աշխարհում 2 միլիարդից ավելի մարդ խմելու մաքուր ջրի հասանելիություն չունի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նոր զեկույցում:
Զեկույցի համաձայն` մոլորակի մոտ 4,5 մլրդ բնակիչներ զրկված են համարժեք սանիտարահիգիենիկ պամաններից, 892 մլն մարդ դեռեւս ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ որտեղ պատահի, իսկ 600 մլն մարդ ամբողջ գյուղի կամ հարկի մյուս բնակիչների հետ միասին ստիպված են օգտվել մեկ զուգարանից, փոխանցում է ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնը:
Մարդկանց ահռելի քանակ, հատկապես գյուղերում, նախկինի նման խմելու մաքուր ջրի հասանելիություն չունեն եւ ապրում են առանց զուգարանի: Սա հանգեցնում է նրան, որ ամեն օր հարյուրավոր երեխաներ են մահանում ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով, որոնք հնարավոր էր կանխել: Միայն դիարեայի հետեւանքով ամեն տարի մահանում է մինչեւ 5 տարեկան 360 հազար երեխա: Շատ երեխաներ վարակվում են խոլերայով, հեպատիտ A-ով եւ որովայնային տիֆով:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները