Պայքարելու ենք մինչև վերջին գյուլենականին չեզոքացնելը. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անցյալ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակի նախաշեմին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում արտակարգ դրությունը վերացնելու միտում մոտ ապագայում իրենք չունեն և պայքարելու են մինչև վերջին գյուլենականին չեզոքացնելը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
«Գերմանիան միավորման ժամանակ 500.000 դավաճանի դուրս շպրտեց զբաղեցրած պաշտոններից: Եթե գիտես, որ ներսում դավաճան կա` ինչպե՞ս պետք է ղեկավարես երկիրդ», - հռետորական հարց է հղել Յըլդըրըմը:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ընդդիմությունը փորձում է պաշտպան կանգնել և արդարացնել գյուլենականներին, և մեղադրել է նրանց ահաբեկիչների հետ «ձեռք ձեռքի տալու» համար։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները