Ի՞նչն է Թրամփին կապում Ալիևի նախկին փեսայի հետ
Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը հայտնվել է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի շուրջ սկանդալում։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ հենց Էմին Ագալարովն է կազմակերպել ռուս իրավաբանի հետ հանդիպումը, որն իբև վարկաբեկող տեղոկություն ուներ Հիլարի Քլինթոնի մասին։
The Atlantic-ի փոխանցմամբ, Թրամփերը ու Ագալարովները ծանոթացել են 2013-ին։ Հայր ու որդի Ագալարովները ուզում էին Մոսկվա բերել Միսս տիեզերք մրցույթը, որի սեփականատերը այդ ժամանակ Թրամփն էր։ Բացի դրանից, միլիարդատերը հույս ուներ Մոսկվայում կառուցել Թրամփի աշտարակը, բայց գործարքը այդպես էլ չի կայացել։ Թրամփի ընկերությունը գործեր ուներ նաև Ադրբեջանում, որոնք New Yorker-ը նկարագրել է որպես շատ վատ։ Սակայն Ագալարովն ասում է, որ ինքը ոչ մի դեր չի կատարել այդ գործարքներում։
Այդուհանդերձ, Ագալարովը հայտնել է Թրամփի հետ սերտ կապերի մասին։ Մեծահարուստը հայտնվել է Էմինի երաժշտական տեսահոլովակում։ Բացի դրանից Ալիևի փեսան համերգ է տվել Թրամփի գոլֆի դաշտում ու «Միսս Տիեզերք» մրցույթում։ Թրամփը նաև Էմինին շնորհավորել է 35-ամյա հոբելյանի կապակցությամբ, նրան անվանելով «հաղթող» ու «չեմպիոն»։ Chicago Tribune –ին տված հարցազրույցում Ագալարովը Թրամփին անվանել է «սուպեր հաջողակ գործարար»։
Այսօր, ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել է էլեկտրոնային նամակագրություն, որից հետևում է, որ ռուսաստանցիները իրոք նրան առաջարկել են վարկաբեկող տեղեկություն Հիլարի Քլինթոնի մասին։ Իր հայտարարության մեջ նա նշել է, որ հաղորդագրությունը, որը Ռոբ Գոլդսթոունն է ուղարկել 2016-ի հունիսի 3-ին, վերաբերում էր Էմինի խնդրանքին, մի մարդու «ում ես ճանաչում էի Միսս Տիերզերք» մրցույթից, որը անցնում էր Մոսկվայի մոտ։ Էմինը ու նրա հայրը շատ հարգարժան ընկերություն ունեն Մոսկվայում։ Ես մտածեցի, թե նրանց ունեցած տեղեկությունը վարկաբեկում է Հիլարի Քլինթոնի մասին։ Սկզբում ես ուզում էի հեռախոսով զրուցել, բայց երբ դա չի ստացվել՝ ինձ ասացին, որ Նյու Յորքում մի կին է լինելու (տեղեկությունով) ու խնդրեցին հանդիպել նրա հետ»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները