Փաշինյանի հենասյունը՝ Իոանիսյան
Թույլիկ է այն կառավարությունը, որի հենասյունը, որի գաղափարախոսը, որի բարոյական հավաքական կերպարը Դանիել Իոանիսյանն է:
Իսկ նա ամենուր է: Նա սահմանադրություն է գրում, նա դիմակ է բաժանում, նա խառնվում է արտաքին քաղաքականությանը, կրթությանը, գիտությանը, իսկ հիմա հանձնարարություն է ստացել պատասխանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ դարձել է դատավոր, որոշելով, թե ով պետք է նստի, իսկ ով մնա ազատության մեջ:
Որեւէ փաստարկված պատասխան չկարողանալով տալ Հայաստանի տնտեսությանը վերաբերող Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, առաջարկներին, բերած փաստերին, վիճակագրությանը, կառավարող ուժը դիմում է էժանագին քայլերի, որը եւս մեկ անգամ բացահայտում է նրա իսկական էությունն ու մակարդակը:
Իոանիսյանի եւ նրա ընկերների պատկերացմամբ լավ առաջնորդն այն առաջնորդն է, որը տեղի, անտեղի լայվ է մտնում, բղավում, սպառնում ասֆալտին փռել, պատերին ծեփել, մարդկանց կյանքերը վտանգելով հանրահավաքներ է անում, հովակիմյանվահագներին դրդում հակաօրինական եւ հակապետական գործողությունների, դանիելիոանիսյաններին խցկում կառավարման գրեթե բոլոր ոլորտներ, իսկ կարեւոր հարցերը հրապարակայնորեն քննարկում չորսամյա դստեր հետ:
Չէ, Դանիել Իոանիսյան, շատ շուտով դու եւ քո թիմակիցները ճանապարհին հանդիպելու եք մի հաստ փայտի եւ նստելու եք երկար ու խորը: Քիչ մնաց:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի