ԱՄՆ-ն շարունակում է մնալ ամենագրավիչ երկիրը միգրանտների համար
ԱՄՆ-ն շարունակում է մնալ ամենագրավիչ երկիրը միգրանտների համար։ Այս մասին են վկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության միգրացիայի մասին նոր զեկույցը, հայտնումէ ՄԱԿ-ի ռադիոն։
ԱՄՆ-ին հաջորդում է Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան ու Հարավային Աֆրիկան։ Հարցմանը մասնակցողների մեկ երրորդը մտադիր է տեղափոխվել զարգացող երկրներ։ Միգրանտների մեծ մասը ծագումով Նիգերիայից են, Հնդկաստանից ու Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունից։
Միաժամանակ հետազոտության հեիղնակները պարզել են, որ արտագաղթելու մտադրություն ունեցող մեծահասակ բնակչության մասնաբաժինը համաշխարհային մասշտաբով կազմում է ընդամենը կես տոկոս։ Դրանք հիմնականում երիտասարդ ամուրի տղամարդիկ են, որոնք ապրում են քաղաքներում ու որպես կանոն ունեն միջնակարգ կրթություն։
ԵՄ երկրներ արտագաղթելու մտադրություն ունեցողների 60 տոկոսը Աֆրիկայից է։ Հետաքրքիր է, որ մարդկանց թիվը, որոնք ուզում են Գերմանիա տեղափոխվել, 2010-ից մինչեւ 2015 թթ աճել է 60 տոկոսով։
Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց երկրներից մեկնելու մտադրության ցուցանիշները կարող են բավականին հուսալի ուղեցույց ծառայել ՝ իրական միգրացիոն հոսքերը որոշելու համար։ Միաժամանակ մտադրությունները ոչ միշտ են իրականանում՝ տարբեր պատճառներով, որոնք երբեմն կախված չեն մարդկանցից։ Ընդ որում մտադրությունների ու դրանց իրականացման միջեւ տարբերությունը երկրից երկիր տարբերվում է։ Օրինակ Ֆինլանդիայում իր արտագաղթելու մտադրությունը իրականացնում է տասը պոտենցիալ միգրանտներից ութը։ Իսկ ահա Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է տասից երկուսը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները