Մոսուլի համար մարտերում իրականացվել են սարսափելի հանցագործություններ
Մոսուլի համար մարտերում երկու կողմերն էլ ռազմական հանցագործություններ են իրականացրել, հայտնել է Amnesty International-ը։ Կազմակերպության տեղեկություններով, ջիհադականները օգտագործել են խաղաղ բնակիչներին, որպես կենդանի վահաններ, իսկ կոալիցիայի զորքերը կիրառել են զենքի անթույլատրելի տեսակներ, հայտնում է «Գերմանական ալիքը»։
Երկու կողմերն էլ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ քաղաքացիական բնակչության դեմ, վստահեցնում է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։ «Որոշ դեպքերում այդ արարքները ռազմական հանցագործություններին հավասարազոր են»,- փաստել են իրավապաշտպանները իրենց «Ամեն գնով» զեկույցում, որը ներկայացվել է Բեռլինում հուլիսի 11-ին։
Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ ԻՊ զինյալները Մոսուլի արեւմտյան մասի համար պայքարում օգտագործել են խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան, իսկ ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիայի զորքերը կիրառել են սպառազինում, «որը ոչ մի հանգամանքներում չի կարելի կիրառել խիտ բնակեցված շրջաններում»։
Զեկույցում, որտեղ ներկայացված են ականատեսների, բժշկական անձնակազմի ու փորձագետների ցուցմունքները, հայտնում են նաեւ, որ ԻՊ զինյալները խանգարել են քաղաքացիական բնակչությանը Մոսուլից փախչելիս, փակելով դարպասները ու տեղադրելով ականներ։ Դիմադրողներից շատերին սպանել են։
Միաժամանակ կոալիցիայի զորքերը սպանել են առնվազն 426 խաղաղ բնակիչների՝ կիրառելով ծանր որ ոչ գերճշգրիտ սպառազինումների տեսակներ։ Մի անգամ փորձելով ոչնչացնել երկու դիպուկահարների՝ սպանել են 105 խաղաղ բնակիչների։ Կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Մոսուլում տեղի ունեցած ենթադրյալ ռազմական հանցագործությունները։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները