Փրկենք երեխաներին եւ ուսուցիչներին Արայիկ Հարությունյանից եւ մյուսներից
Ովքե՞ր են ղեկավարում կրթության եւ գիտության ոլորտը, ովքեր են պատասխանատու մեր երեխաների կրթության համար: Արայիկ Հարությունյանին արդեն հասցրել ենք ծանոթանալ, իսկ երեկ հասկացանք, թե ով է նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հասկացանք նրա եւ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան բանավեճից:
Այն տոնով, որով փոխնախարարը խոսում է պատգամավորի հետ, ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ վտանգավոր: Եւ պատգամավորին ապատեղեկատվության մեջ հրապարակայնորեն մեղադրող փոխնախարարը, որ իրեն այնպես էր պահում, կարծես պատգամավորն իր ենթական է, մեզ լրացուցիչ անգամ հուշում է, որ մեր երկրում շատ բան իրենց տեղերում չէ, իսկ որ ամենակարեւորն է, կրթության ոլորտը գտնվում է մարդկանց ձեռքին, որոնք բացարձակ կապ չունեն կրթության հետ:
Այդ մասին է վկայում նաեւ այն, թե Արայիկ Հարությունյանը, Ժաննա Անդրեասյանը ինչ են պատրաստվում անել դպրոցականների հետ: Դա սովորական կտտանք է եւ ուրիշ ոչինչ: Դպրոցում մի քանի ժամ դիմակավոր երեխաներին փակել, արգելել շարժվել, արգելել կանչել գրատախտակի մոտ, արգելել վազել, արգելել սնվել, ուսուցիչների որոշ խմբերի տիեզերագնացի հագուստ պարտադրելը հիշեցնում է խորհրդային եւ գերմանա-ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները:
Ծնողներն այստեղ չպետք է դիտորդի դերում լինեն կամ խնդրողի: Ծնողներն այսօր պետք է ոտքի կանգնեն իրենց երեխաների անվտանգության համար, ուսուցիչների անվտանգության համար: Իսկ ուսուցիչների ոտքի կանգնելու մասին չենք էլ մտածում: Նրանք կարծես գոյություն չունեն: Նրանք լուռ են եւ կարծես այս ամենը նրանց չի վերաբերվում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի