Հրանտ Դինքի սպանության հարցով 5 ամբաստանյալներ ազատ են արձակվել
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով 5 ամբաստանեալներ ազատ կարձակվեն:
«Մարմարա» թերթի փոխանցմամբ, հուլիսի 9-ին շարունակվել է Դինքի սպանության գործով դատավարությունը:
Այս գործի շրջանակներում, մեծ թվով ամբաստանյալներ կան արդեն, սակայն որեւէ նշան չկա, որ դատավարությունը որեւէ եզրակացության հանգի կամ լույս սփռի տեղի ունեցած սպանության մանրամասնությունների վրա:
Հուլիս 9-ի նիստին ընթացքում ամբաստանյալներից Համզա Ջելեփօղլուն ժխտել է իր դեմ եղած մեղադրանքը ու հայտարարել, որ ոճիրն իրականացնելու ժամանակ ինքը իր պարտականությունները կատարելիս չի եղել:
Նիստի ավարտին, երկրից դուրս չգալու պայմանով ազատ են արձակվել չորս ոստիկաններ ու հրատարակիչ Աջեմ Սարըքյոլը:
Նշենք, որ Դինքի սպանության գործով 3-րդ մեղադրական եզրակացության մեջ մեղադրանքներ են առաջադրված ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականների, ոստիկանների ու պետական ծառայողների դեմ։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները