Արսեն Թորոսյանին բարձր պաշտո՞ն են առաջարկել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունում
Այսօր վաղ առավոտից սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության մասին լուրերը, որի համար պարարտ հող է հանդիսացել Թորոսյանի կողմից՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից անձնական և պաշտոնական օգտահաշիվների ապաակտիվացումը։
Թեև օրվա երկրորդ կեսին Կառավարությունից՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց հրաժարականի մասին լուրերը, պնդելով, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, այնուամենայնիվ, ըստ առողջապահական ոլորտում համառորեն շրջանառվող տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանին բարձր պաշտոն են առաջարկել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունում (ԱՀԿ), որի առաջարկը վերջինս չի մերժել։
Ոլորտի մասնագետների փոխանցմամբ՝ առողջապահության ոլորտում մի շարք կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել, թերացումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում, որոնց ամբողջ պատասխանատվությունը երկրի վարչապետը մտադիր է թողնել Թորոսյանի վրա, հետեւապես բացառված չէ, որ վերջինս իսկապես փորձի պահը օգտագործել ու հեռանալ։
Աղբյուր` Փաստինֆո


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին