Ալիեւը զանգել է Մոսկվա, ասել, որ դիրքերը հետ չենք տալու. Սամվել Բաբայանը գաղտնի փաստաթղթերի մասին է խոսել
Իմ փորձառությունն ասում է, որ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետեւ եթե ստորագրվեր, պետք է վերադառնային հինմ դիրքեր եւ հաստատեին հին պայմանագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ենթադրություններ կան, որ ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ, որտեղ ապրիլյան պատերազմի արդյունքն ամրագրված է:
«Քանի որ Ադրբեջանը հենց էն գլխից, որը Ալիեւը զանգել է Մոսկվա, ասել, որ դիրքերը հետ չենք տալու, բայց պատրաստ ենք դադարեցնել, չշարունակել, դա արդեն խոսում է այն մասին, որ իրենք չէին կարող փաստաթուղթ ստորագրել: Անգամ եթե ստորագրեին, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էր լինելու եւ չէր գործելու, որեւէ ձեւի կապ չէր ունենալու Ղարաբաղի հետ: 1993-1994 թվականներին բոլոր փաստաթղթերը Ղարաբաղի մասնակցությամբ են ստորագրվել, դա իրեն ոչինչ չի տալու: Այդտեղ ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ) ճիշտ է ասում, այդտեղ չեմ կարող հերքել»,-ասել է նա:
Հիշեցմանը, որ ինքը ժամանակին ասում էր, որ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում զիջումներ էր բանակցում, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Ինչ էլ ինքն ասի, այսօր մեր ձեռքի տակ կան փաստաթղթերը, որոնք իրենք բանակցել են: Շատ պարզ, հստակ ասվում է, որ 5 շրջանը հանձնում ենք, հետո երկու շրջանը, հետո մի միջանցք, այդպես էլ Ղարաբաղի կարգավորումը չի երեւում: Եվ զորքեր են մտցնում դա ապահովելու համար: Հիմա ես եմ հարց ուղղում՝ դա զիջո՞ւմ է, թե՞ զիջում չի, դա դավաճնությո՞ւն է, թե ոչ: Եթե Արցախի Հանրապետության Սահմանադրությունում հստակ գրված է, որ այն տարածքները, որոնք մեր հսկողության տակ են, դրանք ամբողջովին մերն է: Հարց է ծագում՝ Արցախի ժողովրդից հարցե՞լ են՝ գնալով այդ բանակցություններին: Որեւէ մեկն իրենց լիազորե՞լ է, թե ոչ: Ես ուղղակի կխնդրեի՝ մրդիկ բերանները փակեն, չխոսեն այլեւս: Իսկ եթե իրենց հետաքրքրում է հրապարակել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք այսօր ունենք՝ ինչ բանակցություններ են վարել, պատրաստ ենք դա էլ հրապարակելու, բայց դա մեր ազգային շահերին վնաս է, դրա համար չենք խոսում դրա մասին: Իսկ եթե որեւէ մեկն ուզում է մոտիկից ծանոթանալ, իմ ձեռքի տակ կան, կարող է անվտանգության խորհուրդ ներկայանալ, մենք իրենց ծանոթացնենք, թե իրենք ինչ են բանակցել, ինչ փաստաթղթի են եղել պատրաստ, որտեղ պետք է ստորագրեին, եւ ինչու են Արցախի Սահմանադրությունը փոխել, երեք տարի երկարաձգել Արցախի նախագահի կյանքը»:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...