Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ում Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ) Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Միրզոյան Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել է Հնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռ Կիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալ Կայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումը ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասին Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով Ադրբեջանն ու Իրանը հուշագիր են ստորագրել

Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ումԹբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. ՄիրզոյանԱնհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել էՀնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռԿիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալԿայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումըժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասինՓրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներովԱյն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պшտերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ. ԹրամփԿոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւնԱդրբեջանն ու Իրանը հուշագիր են ստորագրելԹադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածուՆեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արելՀազարավոր ռուս նախկին զինծառայողներ կարող են մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների, եթե ցանկանան․ ՄեդվեդևԱՄՆ-ի արևելյան ափին ձնաբուք է. չեղարկվել է ավելի քան 5000 չվերթ, հարյուր հազարավոր տներ հոսանքազրկված ենՎազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտումԹուրքիան նոր Իրան է, հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետըՈւժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին առաքիչ աշխատելԵրկրաշարժ` ՀայաստանումԼարսը բաց է, Հայաստանի ճանապարհները` հիմնականում անցանելի«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկիցB1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի, թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՄոսկվայում կեսգիշերին պայթեցրել են ոստիկանական մեքենա, կա երկու զոհԵրևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել գրավի դիմացԱյսօր եւ վաղը` տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 24-ըՕլիմպիական ոսկի նվաճած ամերիկացի հոկեյիստուհիները մերժել են Թրամփի հրավերըԷջմիածնում ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք (տեսանյութ)Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՌեալը երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպանինԹուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը «Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակըԱրթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչումԲացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքՄшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. ՄեդվեդևՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավարՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում էԱՄՆ-ի կողմից հասցված նույնիսկ «սահմանափակ հարվածը» Իրանը որպես ագրեսիայի ակտ կդիտարկիՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածումՌասել Քրոուն ոգևորությամբ ներկայացնում է շքեղ ժամացույցների հանդեպ իր կիրքըԲելգիայի հայտնի հայերը. Անտուան Աքայյան. քաղաքական փախստականից՝ բելգիական վաֆլիների «դեսպան»Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթըՌոման վստահ հաղթանակ տարավ Կրեմոնեզեի նկատմամբ՝ ամրապնդվելով լավագույն քառյակումՄեդալային հաշվարկ․ 25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվում են աննախադեպ ռեկորդովԱվարտվեցին Ձմեռային Օլիմպիական խաղերը. Մեդալային աղյուսակը գլխավորեց Նորվեգիայի հավաքականը՝BAFTA 2026․ «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը՝ գլխավոր հաղթող
Թոփ-լուրեր

Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է. Ռուբեն Մելիքյան

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման փաստը ինչ-որ չափով կմեղմի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որը եղավ համավարակի ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի մասին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

«Կա քրեական գործ, կա հաղորդում հանցագործության մասին, և եթե այս որոշումն ընդունվի հասարակության կողմից, ապա, բնականաբար, իշխանությանը շատ ավելի դժվար կլինի մեղադրել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մեջ: Սա է այս փոփոխությունների նպատակը, իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման մի բան է»,- ասաց նա:

«Այս հարցը պետք է հանրաքվեով որոշվի, այս գաղափարն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Եթե նայենք և՛ իրավաբանական և՛ քաղաքական տիրույթներում, ապա իրավաբանականում, այո, կա նման մոդել, որն ամերիկյան է, որոշ եվրոպական երկրներ ևս այս մոդելը վերցրել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ որոշումն այստեղ լուրջ մասնագիտական քննադատության է ենթակա: Բայց այստեղ դոմինանտ է քաղաքական բաղադրիչը և սրանով փորձ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ կապված իշխանության ձախողումներն այլ հարթություն տեղափոխել և, վերջապես, իշխանության համար հարմար բարձր դատարան հիմնել»,- շեշտեց նա:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, որը, հավանաբար, կկոչվի «Գերագույն» դատարան:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է հասկանալ, թե այս առաջարկն ինչ դետալներ է ունենալու, սակայն պետք է սպասել և տեսնել ընթացքը և դրանից բխող վերջնական արդյունքը: Այս փոփոխությունների վերաբերյալ հանրության կարծիքին սպասելը, ըստ նրա՝ այդքան էլ մեծ գաղափարի շուրջ չի հավաքվի, քանի որ հասարակության դատական համակարգում փոփոխությունները ժողովրդի առաջնային խնդիրների մեջ չեն մտնում:

«Ես չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի հասարակությանը համոզել, թե սա որոշիչ և կարևոր բան է փոխելու նրանց կյանքում: Կրկնում եմ, որ այստեղ կա քաղաքական շահ, որոնք հետապնդում են իշխող քաղաքական ուժը և դրան սպասարկող քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանը»,-նշեց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը:

«Չեմ բացառում, որ այս գաղափարը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչու է Սահմանադրությունը փոփոխվում: Քանի որ քաղաքական խնդիր է դրված՝ փոխելու Սահմանադրությանը և սրա համար ծանրակշիռ պատճառներ են պետք, բայց օրինակ մենք չենք տեսնում հակվածություն կառավարման ձևը փոխելու, այլ սկզբունքային փոփոխություններ անելու քաղաքական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության մասով փոփոխություններ չեն լինելու և այս նպատակով էր, որ իշխանությունները որոշեցին ինչ-որ ոլորտում փոփոխություններ մտցնել»,- ասաց Մելիքյանը: