Մայիսին Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն աճել են` կազմելով գրեթե 155 մլն դոլար
Մայիսին Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների դինամիկայում դրական տեղաշարժը շարունակվել է: Այսպես. մայիսին փոխանցվել է գրեթե 155 մլն դոլար, որը 45,4 մլն դոլարով (կամ 1.4 անգամ) գերազանցել է անցյալ տարվա նույն ամսի ցուցանիշը:
Մայիսյան ռեկորդը հիմնականում կապված է դրամական փոխանցումների ավելացման հետ` ինչպես Ռուսաստանից (16,7 մլն դոլարով), այնպես էլ Ղազախստանից (մոտ 13,8 մլն դոլարով): Նկատելիորեն աճել է նաեւ «այլ երկրներ» խմբում ներառված երկրներից փոխանցումների գումարը (11,7 մլն դոլարով):
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մի շարք գործոններ բացասաբար են ազդել Ռուսաստանում աշխատանքային միգրանտների վրա: Մասնավորապես` խստացվել են երկիր արտասահմանցիների մուտքի կանոնները, սաստկացել են ռուսական տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթները: Առաջանցիկ ինֆլյացիայի պայմաններում ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ աշխատանքային միգրանտների կյանքի արժեքը աճել է:
Հասկանալի է, որ նույն աշխատավարձի դեպքում հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների հնարավորությունները սահմանափակ էին: Այդուհանդերձ, փոխանցումների նվազման հիմնական պատճառը դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկումն էր: Սա, իհարկե, նորություն չէ, այս մասին խոսվել է դեռեւս 3 տարի առաջ:
Այսպիսով` 2014-2017 թվականների հունվար-մայիսին Ռուսաստանից փոխանցումների գումարը (ԱՄՆ դոլարի վերահաշվարկով) կրճատվել է 43 տոկոսով: Այսինքն` գրեթե կիսով չափ (տես` աղյուսակը): Միեւնույն ժամանակ, եթե դոլարը ռուսական ռուբլու փոխարկենք, ապա այս ժամանակաշրջանում անկումն արդեն ավելի փոքր է` «միայն» 7 տոկոսով:
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Ռուսաստանից «դոլարային» փոխանցումների աճը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կապված է միայն ռուբլու փոխարժեքի հետ: Այսպես` ռուբլու վերահաշվարկով անցյալ տարվա հունվար-մայիսին դրամական փոխանցումները կազմել են 18,6 մլրդ ռուբլի, իսկ ահա հաշվետու ժամանակահատվածում մի փոքր քիչ` 18.0 մլրդ տուբլի: Այսինքն` իրականում ոչ մի դրական տեղաշարժ չի եղել:
Յուրատեսակ ոչ մեծ սենսացիա դարձավ Ղազախստանից դրամական փոխանցումների հոսքի ցատկը: Եթե անցյալ տարվա մայիսին այս երկրից Հայաստան է փոխանցվել 1,3 մլն դոլարից պակաս, ապա հաշվետու ամսին` արդեն ավելի շատ` 15,0 մլն: Նշենք, որ հունվար-ապրիլին այս երկրից փոխանցումների գումարը (կազմել է 5,5 մլն դոլարից պակաս) մայիսյան ռեկորդային ցուցանիշից ընդհանուր բազմապատիկով փոքր է եղել:
Արդյունքում` հունվար-մայիսին Ղազախստանը Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո երրորդ տեղն է զբաղեցրել փոխանցումների ներհոսքի վարկանիշում: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ից դրամական արտահոսքը բավականին մեծ է, որի հետեւանքով փոխանցումներում դրական սալդոն հունվար-մայիսին համեմատաբար աննշան է եղել` 5,7 մլն դոլարից պակաս: Օրինակ` նույն Ղազախստանի դեպքում այս ցուցանիշը հասել է 19,2 մլն դոլարի:



















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները