FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
5-րդ տուրից հետո 2 գրոսմայստերներն ունեն 3-ական միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Նախորդ 4 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: Հուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
NEWS.am Sport


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները