Էրդողանը մեղադրել է Amnesty International-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած քննադատություններին ու հայտարարել, որ ժամանակին, երբ ինքը բանտում էր, նույն կազմակերպությունն իրեն որևէ զգալի օգուտ չտվեց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի կղզիներում ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում խմբակային կերպով ձերբակալվել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջադեմ կազմակերպությունների մի շարք անդամներ: Նրանց թվում է նաև Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը: Զանգվածային ձերբակալությունը տեղի է ունեցել անսպասելի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների կողմից Ստամբուլի կղզիներից մեկի հյուրանոցում հրավիրված հատուկ ժողովի ընթացքում:
Amnesty International-ը, կոչ անելով ազատ արձակել իրավապաշտպաններին, հիշեցրել է Էրդողանին, որ 1998թ.-ին իրենք նույն կոչով հանդես են եկել, երբ անազատության էր դատապարտվել հենց նա։
«Այն ժամանակ, երբ գնացինք նրանց մոտ, մեզ անգամ նորմալ չընդունեցին։ Կոչեր արեցիք, ու ի՞նչ փոխվեց, ինչո՞վ օգնեցիք, դատապարտվեցի, ազատազրկվեցի», - ասել է Էրդողանը։
Նշենք, որ 1997թ.-ի փետրվարի 28-ի «թավշյա հեղաշրջման» ժամանակ հետապնդվել է նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը