Երկրաշարժ Վանում
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Տուշպա շրջանում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը։
Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 3.3 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ավելի վաղ ՝ հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը