Ուղեկցորդուհին մարդավաճառների զոհին փրկել է զուգարանում թողած գրառման շնորհիվ
Alaska Airlines ավիաընկերության ուղեկցորդուհին աղջկան մարդավաճառներից փրկել է օդանավի զուգարանում թողած գրառման շնորհիվ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շելիա Ֆեդրիկը լրագրողներին ասել է, որ անմիջապես անհանգստացել է, երբ շփոթահար աղջկան տեսել է լավ հագնված տղամարդու կողքին: Դեռահասն «ասես զարհուրելի դժոխքով անցած լիներ»:
Ֆեդրիկն աննկատ հասկացրել է զուգարան գնալ, որտեղ նրան հայելու վրա դրված գրառում էր սպասում: Նույն գրառման վրա աղջիկն ավելացրել է, որ օգնության կարիք ունի:
Պարզվել է, որ նա մարդավաճառների զոհն է դարձել: Ֆեդրիկը տեղի ունեցածի մասին հայտնել է օդաչուին, եւ նա կարողացել է նախօրոք հայտնել ոստիկանությանը:
Միջադեպի մասին, որը տեղի է ունեցել 2011 թվականին, այս շաբաթ է հրապարակվել, երբ Airline Ambassadors բարեգործական կազմակերպությունը անձնակազմի անդամների շրջանում սկսել է մարդկանց առեւտրի դեմ պայքարի դասընթաց:
Airline Ambassadors-ի կայքում նշված է, որ զոհերը կարող են վախեցած լինել համազգեստով մարդկանց կողքին, չիմանալ, թե ուր են մեկնում: Կարող են պատասխանել նախապես սովորեցրած արտահայտություններով եւ հանգնված լինել ժամանման վայրին անհամապատասխան:
Չարագործները կարող են փորձել հարցերին պատասխանել իրենց զոհերի փոխարոեն, նաեւ նրանց անձնական տվյալների մասին ոչինչ չիմանալ:
Փրկված աղջիկն այժմ քոլեջում է սովորում եւ կապ է պահպանում ուղեկցորդուհու հետ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...