Ստամբուլում ավարտվել է ընդդիմադիր պատգամավորին ազատ արձակելու պահանջով 450-կիլոմետրանոց բողոքի երթը
Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք երթով 25 օրվա ընթացքում Անկարայից հասել են Ստամբուլ։
Երթը կազմակերպել էր Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա բողոքում էր իր կուսակցության պատգամավոր Ենիս Բերբերօղլուի բանտարկության դեմ, իսկ Բերբերօղլուին միացած ցուցարարներն այս կերպ իրենց բողոքն էին արտահայտում զանգվածային պաշտոնանկությունների և բանտարկությունների դեմ, որոնք իրականացվում են անցյալ տարի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։
Էրդողանը երթի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։
Նա ասել է, թե Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն արդեն դուրս է եկել քաղաքական ընդդիմության դիրքերից և «գործում է ահաբեկչական կազմակերպությունների և ուժերի հետ, որոնք ահաբեկչություն են հրահրում երկրի դեմ»։
Այս բողոքի ցույցը ամենախոշոր անհնազանդության դրսևորումն էր Էրդողանին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը