Պուտինն ու Թրամփը աշխատանքային հարաբերություններ են հաստատել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, թե աշխատանքային հարաբերություններ է հաստատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կարծում է՝ հիմքեր կան հավատալու, որ Վաշինգտոնի հետ առնվազն մասնակի համագործակցություն ձեռք կբերվի:
Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Համբուրգում ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ իր պատկերացմամբ՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ Թրամփը ընդունել է իր հավաստիացումը ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի չմիջամտելու վերաբերյալ, սակայն ավելի լավ է այդ մասին հարցնել հենց Միացյալ Նահանգների նախագահին:
Պուտինն ասել է նաև, որ Թրամփն իրականում այլ անձնավորություն է, քան կարելի է պատկերացում կազմել հեռուստատեսությունից:
Հիշեցնենք, երեկ Համբուրգում տեղի ունեցավ երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր:


















































The Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբ
Կոբախիձեն տարակուսանք է հայտնել Թրամփին Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում ԱՄՆ լռության կապակցությամբ
Պետքարտուղարությունը կկրճատի ավելի քան 130 գերատեսչություն և ավելի քան 700 հաստիք
Լրատվամիջոցները նշել են Ուկրաինայի նպատակը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Թրամփի վարչակազմը ծրագրում է ամեն օր ռազմական օդային ուժերով արտաքսել միգրանտներին. Թոմ Հոման
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները