Թրամփ-Պուտին առաջին հանդիպումն ու hակասական արձագանքները. The Financial Times-ի անդրադարձը
Հուլիսի 7-ին գերմանական Համբուրգ քաղաքում կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկար սպասված հանդիպումը։ Ինչպես գրում է inopressa.ru-ն՝ փոխանցելով The Financial Times-ի հոդվածը, G20 գագաթնաժողովի շրջանակում իրենց առաջին հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Պուտինի վրա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետ կապված։ Թերթը նշում է, որ երկու առաջնորդներն էլ ձգտել են հարթել ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները։
Ինչպես գրում են լրագրողներ Դեմետրի Սևաստոպուլոն ու Գայ Չայզանը՝ տարբեր մեկնաբանություններ են հնչել՝ ինչ է կատարվել երկար սպասված ու երկար տևած հանդիպման ժամանակ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թրամփն «ընդունել» է ռուս առաջնորդի վստահեցումները, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ հայտնել է, որ առաջնորդների միջև «այդ հարցի շուրջ տեղի է ունեցել շատ լավ ու շարունակական կարծիքների փոխանակում»՝ հավելելով, որ Թրամփը «ճնշում է գործադրել Պուտինի վրա այդ հարցով»։
Հոդվածագիրները նշում են, որ հանդիպմանը, որը պետք է տևեր մոտ կես ժամ, բայց տևեց ավելի քան երկու ժամ, քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում ճգնաժամը, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի հարցը, պաշտոնատար անձինք նաև ընդգծել են ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնումը բոլոր ուղղություններով։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ առաջնորդները պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև համաձայնել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության «ալիքի» ստեղծման, ասվում է հոդվածում։
Վաշինգտոնի միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի գծով մասնագետ Հիթեր Քոնլին հայտնել է, որ հանդիպման երկարատևությունը ցույց է տալիս, որ առաջնորդները «լեզու են գտել», սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը լի է նմանատիպ օրինակներով։
Քոնլին նշել է, որ գագաթնաժողովին հնչել է երկու հակասական կարծիք ամերիկյան ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ «ՌԴ ԱԳ նախարարի ասածը, թե Թրամփն ընդունել է վստահեցումը, որ Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին, և ԱՄՆ պետքարտուղարի ասածը, որ «սա տարաձայնություն է, որը մենք կարող ենք հաղթահարել»,- ասել է Քոնլին՝ հավելելով, որ «հնարավոր է՝ տարբերությունը մեծ չէ»։
Ինչպես նշել է Միջազգային հարցերի ռուսական խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը, եթե Թրամփը «Ռուսաստանի հետ նոր համաձայնության հասնի», ապա նրա ներքին հակառակորդները կօգտվեն այդ հանգամանքից՝ դա «որպես քաղաքական զենք օգտագործելով նրա դեմ»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները