Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե. Սեյրան Սարոյանը՝ Սասնա ծռերի անդամներին ծեծած ոստիկանների մասին (տեսանյութ)
«Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան: Հիմա ոնց որ ասես՝ մեր բաջանաղը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք»,- սա ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի մեկնաբանությունն է հարցին, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանի գործողություներին հստակ արձագանք չի տալիս: Այսօր խորհրդարանում լրագրողները Սեյրան Սարոյանի հետ զրուցում էին սահմանային վերջին սրացումների մասին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Ռուսաստանն իր կամքն է թելադրում Հայաստանին, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Գերտերություն ա, բա ի՞նչ ես ուզում: Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Սասնա ծռերի» դատավարությամբ: «Ոչ թե «Սասնա ծռեր», այլ ՊՊ ծռերն են, գնացին ՊՊԾ-ն գրավին, դարձան ՊՊ ծռերը»,- բնութագրեց Սեյրան Սարոյանը:
Խոսելով ոստիկանների կողմից «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու մասին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Մարդ են, կարող ա տփեն էլ իրար: Ոստիկաններն ինչի՞ հմար են, դրանք հո կրթության նախարարությունից չեն: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե»,- ասաց նա:
Հարցին էլ` Սերժ Սարգսյանը անարդարության դեմ պատերազմ է հայտարարել. ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, պատգամավորը պատասխանեց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուրուդմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ, ես ոնց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»:
Դիտարկմանը, փաստորեն, Սերժ Սարգսյանին տասը տարի չի՞ հաջողվել պարզել՝ ով է անարդարության համար մեղավորը, նա պատասխանեց. «Մենք ջահել պետություն ենք, էդ Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր մենթալիտետից ա գալիս, սաղս մեկը մյուսի վրա շառ ենք անում»:
Սեյրան Սարոյանը համամիտ չէ, որ Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ պաշտոնյաները թալանեն երկիրն ու հարստանան: «Երկրի նախագահը կյանքում թույլ կտա՞ բան գողնան: Պաշտոնյաները բիզնես են անում, հարստանում են, ո՞նց են հարստանում»,-բացատրեց նա:
Նա չի կարծում, որ Սերժ Սարգսյանը պետք է իր տեղը զիջի մեկ ուրիշի, ով կկարողանա բարեփոխումներ իրականացնել. «Մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Հենց գտիս բերես, մենք էլ կզիջենք»: Նա չգիտե` 2018 թվականին Սերժ Սարգսյանը լինելո՞ւ է վարչապետ. «Էն վերևի խաղերը որ կան, մենք ըստե խաբար չենք»:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են