Եվրախորհրդարանը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը:
«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա սկզբին վերսկսված բռնության առնչությամբ, որը
Ֆիզուլիի շրջանում դարձել է քաղաքացիական անձանց մահվան պատճառ: Մենք մեր խորը վշտակցությունն ենք
հայտնում զոհերի ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ասվել է նախկինում, մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Փոխարենը՝ հակամարտությունը կարիք ունի շուտափույթ քաղաքական կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի: Սա միակ ճանապարհն է՝ դադարեցնելու երկու կողմերի զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստները:
Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողելու հնարավորություն ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական քաջություն գտնեն բարեխղճորեն բանակցություններ անցկացնելու համար»:
Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին