ԱՄՆ-ը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամլո խոսնակ Հիդեր Նուերթը հատուկ հայտարարությամբ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ: Սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է մնում՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»:
Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը