Եվրոպայի լիգայում հայաստանյան թիմերը մեկը մյուսից լավ խաղացին
Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը, իսկ հայաստանյան թիմերի համար ավարտվեց ամբողջ խաղարկությունը:
Երկու խաղի արդյունքներով Փյունիկն իր մրցակցին՝ Սլովանին զիջեց 9:1 հաշվով, Գանձասարը Մլադոստին՝ 4:0 հաշվով, իսկ Շիրակը՝ Գորիցային ընդամենը 4:2 հաշվով:
Ստացվեց, որ հայաստանյան ակումբները մեկը մյուսից լավ խաղացին: Գանձասարը լավ խաղաց Փյունիկից, իսկ Շիրակը՝ Գանձասարից:
Ահա այսպես լայն քայլերով առաջ է շարժվում հայկական ֆուտբոլը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆուտբոլը հասցրել են այս վիճակին, շնորհակալություն նրանց, ովքեր տնտեսությունն են հասցրել այս վիճակին, որ ֆուտբոլը մնում է ծնկի եկած:
Հ.Գ. Լուսանկարում պատկերված չէ խաղւ հաշիվը: Փյունիկն այդքան գոլ չէր կարող խփել, չնայած բաց թողնել՝ կարող էր:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները