Խնդիրը ձեւաչափը չէ, այլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունը. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել Ամերիկայի Ձայնին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը եւ Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Իհարկե, բոլորն անհանգստացած են այն ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ եւ շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջեւ սահմանին որը հեռու է հակամարտության գտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:
Միշտ էլ դժվար է հստակ իմանալ, թե ինչու է տեղի ունենում եւ նույնիսկ ինչու է դա տեղի ունեցել որոշակի վայրում: Իմ գնահատականն այն է, որ այս պահին կա հիասթափության բարձր մակարդակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մասնավորապես Ադրբեջանում, որը կարծում եմ՝ որոշակի հույսեր ուներ, նույնիսկ լավատեսություն ՀՀ-ում իշխանության փոփոխության հետ կապված: Ուստի նոր բանակցություններ սկսվեցին նախագահի եւ վարչապետի միջեւ: Արդեն երկու տարի է անցել այդ պահից սկսած եւ մենք տեսնում ենք, որ խաղաղ բանակցություննեը արդյունք չեն տալիս, ինչը շատ ցավալի է, քանի որ մեծացնում է հիասթափության մակարդակը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ, վստահ եմ, Հայաստանում»,-ասել է նախկին համանախագահը:
Նա հավելել է, որ երկու երկրների այդ հիասթափությունը մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները. «Նախկինում շատ ենք ականատես եղել հակամարտության գոտում նման միջադեպերի: Մենք գիտակցում ենք, որ զինված ուժերը տեղակայված են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով եւ բախումներն այսօր այնտեղ են, շատ կարեւոր հատվածում, որտեղ առկա են շատ կարեւոր ենթակառուցվածքներ: Եվ դա անհանգստացնող են: Զինված բախումները կյանքիերի կորրուստի հետ մեկտեղ լուրջ խնդիրներ կստեղծեն երկու կողմերի համար ենթակառուցվածքների առումով:
Ցավոք, հաշվի առնելով երկու երկրներում տիրող իրավիճակը, ես չեմ տեսնում որեւէ քայլ որեւէ կողմից դեպի զիջումներ: Չեմ տեսնում խաղաղ գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունն: Ինչպես գիտեք, ցանկացած խաղաղ գործընթաց 100 տոկոսով չի բավարարի ոչ մի կողմին: Անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որտեղ բոլորը կճանաչեն խաղաղության արժեքի կարեւորությունը»:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...